Լրահոս 24/7

ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցուցիչը կոչ է արել չսրել ԼՂ-ում լարվածությունը՝ հրահրելով պատմական վախեր

Գաբոնի ներկայացուցիչ Էդվիջ Կումբի Միսաբոն ՄԱԿ-ի ԱԽ նիստի իր ելույթում հիշեցրել է 2020 թվականին տարածաշրջանում տեղի ունեցած մահացու կռիվների մասին և ընդգծել է, որ պետք է ամեն ինչ անել՝ անցյալին վերադարձից խուսափելու համար։

«Միջազգային իրավունքի վրա հիմնված քաղաքական լուծումը և, մասնավորապես, 2020 թվականի եռակողմ համաձայնագրի իրականացումը, բռնության սպանիչ շրջանից դուրս գալու, հրադադարի ռեժիմի իրականացման և իրավիճակը երկարաժամկետ կարգավորելու միակ տարբերակն է։ Դիվանագիտական ուղիները պետք է բաց մնան, և տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող գործընկերները պետք է ակտիվացնեն իրենց ներգրավվածությունը՝ քաղաքական լուծման ուղղությամբ շփումները պահպանելու համար»։

Գաբոնի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հրադադարի համաձայնագիրը և նոր սկսված բանակցությունները հնարավորություն կտան վերականգնել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում և պաշտպանել կողմերից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը։

Ողջունելով կարգավորման նշանները՝ նա կողմերին հորդորել է հավատարիմ մնալ դրանց, նաև կոչ է արել բոլոր կողմերին հեշտացնել մարդասիրական առաքումների հասանելիությունը կարիքավոր բնակչությանը՝ առանց սահմանափակումների կամ քաղաքականացման։

Ինչպես նաև չսրել լարվածությունը՝ հրահրելով պատմական վախեր կամ դիմելով ատելության խոսքի։ Փոխարենը, ըստ դիվանագետի, նրանք պետք է հենվեն այն ամենի վրա, ինչն իրենց միավորում է:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի ծրագրերից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրեն հեռու է պահում Եվրոպայի՝ Ուկրաինա…

29 seconds ago

Լոռու և Շիրակի մարզերի զորակոչիկները փորձաքննություն կանցնեն Վանաձորի և Գյումրու ԲԿ-ներում

Գյումրու և Վանաձորի բժշկական կենտրոնների միասնական աշխատանքի շնորհիվ անելու ենք այնպես, որ մեր զորակոչիկներն ստիպված…

9 minutes ago

Ադրբեջանում քննարկվում է Հայաստանից փոխհատուցման հարցը

Եթե Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն է ուզում, ապա պետք է սերտորեն համագործակցի Բաքվում տեղի ունեցող դատավարական…

26 minutes ago

Ի՞նչ է անոնսավորում Մոսկվան

Ռուսաստանի նախագահի օգնական, Ծովային կոլեգիայի նախագահ Նիկոլայ Պատրուշեւը հարցազրույց է տվել «Ազգային պաշտպանություն» ամսագրին եւ…

46 minutes ago

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի…

1 hour ago

Որ 13 մշակաբույսերը կապահովագրվեն 2025-ին

2025 թվականին ապահովագրական մշակաբույսերի կազմը կփոխվի: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ մարտի 13-ի նիստին ներկայացրեց…

1 hour ago