Լրահոս 24/7
22.09.2023

Հանրապետության հրապարակում ընթանում է հանրահավաք

Հանրապետության հրապարակում ընթանում է հանրահավաք

Հանրապետության հրապարակում ընթանում է հանրահավաք, որտեղ ելույթ են ունենում Ազգային կոմիտեի անդամները։

«Մեզ բոլորին միավորում է մեկ նպատակ՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությունն է»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, Ազգային կոմիտեի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ձեզանից յուրաքանչյուրը, որ այս հրապարակում է, զրկանքների, տառապանքի գնով դիմադրելով բռնություններին պայքարում է մեկ նպատակի համար՝ պաշտպանություն Արցախի և Հայաստանի։ Ձեզանից որևէ մեկն այս օրերին այս հրապարակում չէ այս հարթակից որևէ մեկին իշխանության բերելու համար։ Մի քանի անգամ ասել եմ,նորից կրկնեմ՝ մենք չենք պայքարում նրա համար , որ մեզանից մեկն իշխանություն լինի, այլ պայքարում ենք, որ առհասարակ Հայաստանն իշխանություն ունենա։ Հետևաբար՝ Ձեր պայքարը՝ սրբազան պայքար է»,- իր ելույթում նշեց նշեց Սաղաթելյանը։Քաղաքացիները կսեցին վանկարկել՝ Նիկոլ՝ դավաճան։

Շարունակելով խոսքը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց՝ Արցախը ցեղասպանության է ենթարկվում։

«Հայաստանում և աշխարհի ցանկացած անկյունում ապրող մարդ չի կարող անտարբեր լինել, չի կարող իր առօրեայով ապրել։ Մեր քույրեն ու եղբայրները ցեղասպանության եզրին են։ Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր այս հրապարակում չեն եկե՛ք, միացե՛ց, խնդում ենք, աղաչում ենք, պահանջում ենք , եկե՛ք միացե՛ք»,- ասաց քաղաքական գործիչը։

Միևնույն ժամանակ Սաղաթելյանը նշեց, որ արցախցին մենակ չէ։ Թեև կան բազմաթիվ խնդիրներ ՝ անվտանգությունից մինչև սննդի ապահովում։

«Դուք այսօր ամենօրյա պայքարով պաշտպանում է Հայաստանի որևէ գյուղ, պայքարում է արցախցու համար, պետք է շարունակենք այս պայքարը։ Այսօր Արցախն ու Հայաստանն անպաշտպան են, որովհետև այս շենքում նստածներն օտար են, ցեղասպանության հանցակից են»,- հավելեց ՀՅԴ գործիչը։

Նա տեղեկացրեց, որ երեկ կոչ էր արվել , որ այսօր դասադուլ, գործադուլ արվի և անհնազանդության ակցիաներ։

«Ի շնորհիվ ձեզանից յուրաքանչյուրի , երեկվա հայտարարված գործողությունները դրական արդյունք են տվել։ Արձագանքել են բազմաթիվ բազմաթիվ ուսանողներ, որոնք դասադուլ արեցին։ ՀՀ մարզերում, մասնավորապես՝ Գեղարքունիքում, Շիրակում ինքնաբուխ ՀՀ արժանապատիվ քաղաքացիները դուրս եկան և փողոցներ փակեցին»,- ասաց նա՝ կարևորելով ցանցային ապակենտրոն պայքարը։

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին, Իշխան Սաղաթելյանը դիմեց ոստիկանության պետից մինչև շարքային կատարողի․

«Տղե՛րք, դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, դուք ծառայում եք ցեղասպանության հանցակից դավաճանին։ Երեկ և այսօր շուրջ 500 քաղաքացիներ են բերման ենթարկվել՝ կոմիտեի անդամներից սկսած մինչև աջակիցներ կեղծ քրեական գործեր են հարուցում, որպեսզի կարողանան կասեցնել այս ընթացքը։ Քննարկում են նույնիսկ պարետային ժամ հայտարարելու մասին։ Ձեզ ոչ պարետային ժամն է փրկելու, ոչ ռազմական դրությունը, դուք այլընտրանք չունենք, պետք է գնաք և վերջ»։

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, Ազգային կոմիտեի ներկայացուցիչն ասաց, որ քայլերով պետք է հասնել այն կրիտիկական կետին, որ այլևս Նիկոլի պաշտպան ոստիկանները զեկուցեն ՝ չեն կարողանում դիմադրել ժողովրդին։

«Պետք է կարճ ժամանակում հասնենք այդ օրվան։ Ինձ շատ են ասում ՝ մարդիկ կհիասթափվեն։ Մարդիկ չեն հիասթափվելու։

Սիրելի հայրենակիցներ, մի բան եմ խնդրում, այս օրերի տեմպը պահեք, եթե պահենք ՝չեն դիմանալու։ Չկոտրվեք, գնալու ենք մինչև վերջ։ Դիմում եմ մտավորականներին, դասախոսներին, գյուղացուն, որը իր գործն է անում, սա այլևս չափազանցություն չէ։ Կա՛մ մենք Նիկոլին ենք ծնկի բերելու, կա՛մ Նիկոլը Հայաստանն է ծնկի բերելու, բայց Հայաստանը ծնկի չի գալու, հեռացնելու ենք ու մեր հայրենիքը պաշտպանենք մինչև վերջ»,- երափակեց Սաղաթելյանը։

Ազատության հրապարակում էլ հանրահավաք է անցկացնում Ազգային-ժողովրդավարական բևեռը։

Լրահոս
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
15:19
«Իմ կինը Հայփոստի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է». Հայկ Կոնջորյան
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
15:10
«Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
14:54
Պենտագոնը զինվորականներից ոչ ստանդարտ գաղափարներ է պահանջում Իրանի վրա ճնշման համար. CNN
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
14:43
Ստանձնում եմ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները. Մելանյա Հարությունյան
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
14:39
Ռուբեն Ռուբինյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
14:27
Փեզեշքիանը հայտարարել է, որ պետք է ստիպեն ԱՄՆ-ին կատարել ստորագրված հուշագրի պայմանները
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
14:12
Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել
Քրիստինե Վարդանյանը չի կարծում, որ «դրոշամարտի» մեջ մտնելը ճիշտ ճանապարհ է
13:56
Քրիստինե Վարդանյանը չի կարծում, որ «դրոշամարտի» մեջ մտնելը ճիշտ ճանապարհ է
Վաշինգթոն նահանգում անտառային հրդեհների պատճառով 60 հազար մարդ է տարհանվել
13:44
Վաշինգթոն նահանգում անտառային հրդեհների պատճառով 60 հազար մարդ է տարհանվել
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
13:14
Դուք ժողովրդավարության հետ կապ ունեք այնքան, ինչքան ընդդիմությա վրա հարձակվող կարմիր բերետավորները՝ դիվանագիտական արվեստի. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ին
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
12:53
ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանի նախագահի ընտրության փակ քվեարկությունը
Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան
12:41
Դեռ դեգերում եք պատմական Հայաստանում. Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան
12:21
«Ուժեղ Հայաստանը» դեմ է քվեարկելու Ռուբինյանի թեկնածությանը. Նարեկ Կարապետյան
Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի
12:16
Հորմուզի նեղուցը փակված չէ Օմանի հետ տարաձայնությունների պատճառով. Բաղայի
Ձեր քաղաքական առաջնորդի անձնագրի մեջ է գրված հատուկ ծառայության անուն՝ ФСБ. Ալեքսանյան
12:02
Ձեր քաղաքական առաջնորդի անձնագրի մեջ է գրված հատուկ ծառայության անուն՝ ФСБ. Ալեքսանյան