Լրահոս

Արցախի գյուղերում տեղահանվելուց առաջ չկարողացան հողին հանձնել իրենց հարազատներին

Արցախցի Էլինա Անտոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախում մարդիկ հուղարկավորում են իրենց երեխաներին/ամուսիններին/հայրերին և մնացած հարազատներին չիմանալով, կարող են արդյոք մի քանի օր հետո այցելել նրանց շիրիմներին։

Արցախի գյուղերում մարդիկ տեղահանվելուց առաջ չկարողացան հողին հանձնել իրենց հարազատներին, որովհետև տարհանվում էին և պետք էր իրենք գոնե փրկվեին։

Արցախում մարդիկ իրենց հարազատ զոհված հերոսների նկարները հեռացրել են զոհվածների հուշահամալիրից, որ թորքը չպղծի։

Արցախում շատ մարդիկ անտեղյակ են սեփական երեխաներից, հարազատներից, ամեն օր հույսով սպասում են` հեսա կզանգեն, կգան, կհասնեն։

Սառնաղբյուր գյուղի գյուղապետը գյուղի երեխաներին տարհանեց, իսկ սեփական երեխան զոհվեց։

Արցախում մայրը կորցրեց մի զավակին, մյուսին ծանր վիրավոր հասցրեց հիվանդանոց, երրորդից տեղեկություն չկա։

Արցախում ընտանիքները վերջին երեք տարվա ընթացքում երկրորդ անգամ են տարհանվում իրենց տներից, կորցնում ամեն ինչ։

Արցախում երեխաները սառը գետնին են քնում, սպասելով հրաշքի, որ գոնե կփրկեն իրենց։

Արցախի դիահերձարանները լեփ֊լեցուն են, իսկ լույս չլինելու պատճառով դիակները շուտ են հողին հանձնում, պահելու անհնարինության հետևանքով։

Արցախի երեխաներից շատերը անհայտ կորած են, իսկ ծնողները տարհանման եզրին, պիտի տարհանվեն չիմանալով ոչ մի տեղեկություն սեփական երեխաների մասին։Արցախում սով է, սովորական հացի խնդիր, ուտելիք պատրաստում են բակում, փայտե վառարանների վրա։

Արցախում ողբերգություն է, ցեղասպանություն, սպանդ, կոտորած։

Այս ամենը իրականացվում է ոչ թե միայն թորքերի, այլ սեփական ՀԱՅ ժողովրդի ձեռքերով, 《հայ》 ղեկավարության համաձայնությամբ։

Մի գիժ, հոգեկան հիվանդ, մի ամբողջ ազգի սարքեց խելագար։

Բայց դեռ շնչում ենք, կանգնած մեռել ենք ու շնչում ենք…»:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

8 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago