Լրահոս 24/7
23.09.2023

Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները, և դրանց զգալի մասն ընդունվել է. Անդրեասյան

Քննարկել ենք ուսուցիչների առաջարկները, և դրանց զգալի մասն ընդունվել է. Անդրեասյան

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ դիմելով ուսուցիչներին, նաև ընդգծելով՝ այս օրերին բոլորիս մտքերն ու անհանգստությունները մեր հայրենակիցների հետ են։

Նախարարը տեղեկացրել է՝ քննարկել են ուսուցիչների առաջարկները, որոնց զգալի մասը, հատկապես թղթաբանությանը վերաբերող, ընդունվել է:

«Եկող շաբաթ մանրամասն շրջաբերական գրություն կուղարկվի դպրոցներ, նաև կարգերի փոփոխություններ կիրականացնենք։ Այս օրերին շատ քննարկված թեմատիկ պլանների և դասի պլանի մասով նշեմ, որ արդեն տեխնիկական լուծում ենք մշակում, որ պատրաստ կլինի առաջիկայում։ Տեղեկատվական հարթակում կտեղադրվեն թեմատիկ պլանների նմուշները, որոնք մշակվել են ԿԶՆԱԿ-ի կողմից։ Ընդ որում՝ թեմատիկ պլաններից հանելու ենք դասի պլանների հատվածը, որպեսզի կրկնակի աշխատանք չպահանջվի։

Ուսուցիչը, մուտք գործելով էլեկտրոնային մատյան, կունենա հնարավորություն՝ ինքնաշխատ ընտրել և ներբեռնել գոյություն ունեցող թեմատիկ պլանը՝ դրա վրա ըստ անհրաժեշտության իր փոփոխություններն անելով, օրինակ՝ ժամաքանակը փոխելով, կամ կկարողանա ընտրել սեփական թեմատիկ պլանը ստեղծելու տարբերակը։ Ընդ որում՝ նախատեսում ենք հանել թղթային տարբերակի ստորագրությունների պահանջը, հաստատումները կարվեն հենց հարթակում, լրացուցիչ թղթային որևէ բան չի պահանջվի։

Ինչ վերաբերում է դասի պլաններին, ապա եթե էլեկտրոնային հարթակում լրացվեն անհրաժեշտ տվյալները, ապա առանձին գրավոր դասի պլան ունենալու պահանջը չի գործի։ Այս փոփոխություններն ընթացքում են, նաև ԿՏԱԿ-ի մասնագետները կապի մեջ կլինեն արդեն իսկ հարթակում տվյալները լրացնող ուսուցիչների և դպրոցների հետ՝ տեխնիկական անհրաժեշտ լրամշակումներն անելու համար։

Այս տարի կպահպանենք զուգահեռ տարբերակները, այսինքն՝ ովքեր սկանավորված կցել են կամ լրացրել են, լրացուցիչ աշխատանք անելու կարիք չեն ունենա։ Մյուս առաջարկները նույնպես քննարկել ենք, ինչպես օրինակ՝ տարակարգի փաթեթը թեթևացնելու, որը պլանավորվում է, և այլ հարցերով։

Ինչպես նշեցի, այդ բոլոր առաջարկներով մանրամասն գրությունը կուղարկվի եկող շաբաթ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջարկների համար, դրանք իրոք շատ կարևոր էին։ Այսօր նաև կամավոր ատեստավորման առաջին օրն է այս տարի դիմած ուսուցիչների համար։ Բոլոր մասնակցող ուսուցիչներին մաղթում եմ հաջողություն»,- գրել է Ժաննա Անդրեասյանը:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է