ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։
«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ուրախ է ընդունել ԱՄՆ պատվիրակությանը Հայաստան այցի ընթացքում»,- գրված է պատվիրակության միկրոբլոգում:
«Մենք ձգտում ենք թուլացնել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում»,- ասել է Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիթերը: