

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն այցելել է Կոռնիձոր։ Այստեղ՝ Հակարիի կամրջի մոտ, Հայաստանի կառավարության հումանիտար բեռներն են դեռ կանգնած, որոնց առջև ադրբեջանական կողմը չբացեց Լաչինի միջանցքը։
«Շատ մտահոգիչ է տեսնել հիմա Լեռնային Ղարաբաղում կատարվողը։ Կարծում եմ՝ միջազգային իրազեկման կարիք կա, մարդիկ շատ տագնապած են, աշխարհը պետք է իմանա, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մենք Ադրբեջանի կառավարությունից լսում ենք, որ տեսնելու բան չկա, անհանգստանալու կարիք չկա։ Եվ եթե դա իրականությանը համապատասխանող պնդում է, ուրեմն կարող են միջազգային դիտորդներ ներս մտնեն, որ տեղում իրավիճակին ծանոթանան», – լրագրողների հետ զրույցում ասաց Գերի Փիթերսը։
Նա պատմեց, որ շատ մարդկանց հետ է խոսել, նրանք խիստ մտահոգված են իրենց ընտանիքների, հարազատների համար, ովքեր ամիսներ շարունակ, ինչպես ինքը նշեց, տառապանքներ են կրում այս բլոկադայի պատճառով։
«Սննդի, բժշկական պարագաների, վառելիքի պակաս կա, չափազանց ծանր իրավիճակ է։
Ես այս ամենը պատմելու եմ իմ գործընկերներին Ամերիկայում, որպեսզի ջանք գործադրենք, որ միջազգային դիտորդները կարողանան մտնել Լեռնային Ղարաբաղ և տեսնեն, թե իրականում ինչ է կատարվում, ու որպեսզի օգնենք, որ Լեռնային Ղարաբաղի մարդիկ հարգանքի, արժանապատիվ վերաբերմունքի արժանանան, ու նրանց իրավունքները կպաշտպանվեն», – հայտարարեց նա։
Ավելի վաղ ամերիկյան պատվիրակությունն այցելել էր ԵՄ դիտորդական առաքելության կայանատեղի։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…