Լրահոս 24/7

Ադրբեջանը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի ԼՂ-ի հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար. HRW

Լեռնային Ղարաբաղում հազարավոր խաղաղ բնակիչներ սուր մարդասիրական օգնության կարիք ունեն Ադրբեջանի կողմից տարածաշրջանի նկատմամբ ռազմական գործողությունից հետո՝ նշված է Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ:

«Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ապահովելու և մարդասիրական կարիքները բավարարելու համար՝ անհապաղ տրամադրելով մարդասիրական հասանելիություն:

Ադրբեջանը պետք է թույլ տա քաղաքացիական անձանց, ովքեր ցանկանում են ժամանակավորապես տարհանվել Հայաստան, ինչպես նաև շտապ բուժօգնության կարիք ունեցող մարդկանց, հեռանալ՝ հարգելով նրանց վերադարձի իրավունքը:

Պարենի, դեղորայքի և մարդասիրական այլ բեռների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ պետք է թույլատրվի մի քանի ուղղություններից, այդ թվում՝ Հայաստանի տարածքով: Անհրաժեշտ է միջազգային մոնիտորինգ, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Հյու Ուիլյամսոնը նշել է, որ եթե Ադրբեջանի իշխանությունները անհապաղ քայլեր չձեռնարկեն մարդասիրական կարիքները բավարարելու համար, ներառյալ մարդկանց տնտեսական և սոցիալական իրավունքների ապահովումը, ապա կարելի է վստահորեն եզրակացնել, որ նրանք միտումնավոր փորձում են էթնիկ հայերի կյանքն այնքան անտանելի դարձնել, որ նրանք այլ ելք չունենան, քան հեռանալը:

HRW-ից հիշեցրել են ամիսներ շարունակ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշարման մասին, նշել, որ յոթ ամիս է՝ Բաքուն հրաժարվել է կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումները:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

8 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago