

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է.
«Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն):
Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան:
Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բնակավայրերն իրարից կտրած են պահում:
Կան դեպքեր, երբ մարդիկ ստիպված են հուղարկավորություններն անել առանց բժշկական փորձաքննությունների:
Հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին. չգիտեն ողջ են, գերության մեջ, թե մահացած:
Ադրբեջանական զինված ծառայողները ամբողջությամբ խափանել են կապը, ինչն խիստ դժվարացնում որևէ հարցի լուծում։
Նշվածին ավելանում է սննդի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները։
Վերջապես, մարդիկ տուն չունեն. բռնի տեղահանված են իրենց տներից, պատմական բնակավայրերից:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…