Լրահոս 24/7

Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում․ Լավրով

Հայաստանում կա հզոր արևմտամետ լոբբի, որն աշխատում է խաթարել Ռուսաստանի ազդեցությունը, հակառուսական տրամադրություններն արհեստականորեն սրվում են նրանց կողմից։ Այս մասին ՄԱԿ ԳԱ նիստի ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը պարբերաբար կրակի վրա յուղ է լցնում, իսկ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ապակայունացում են բերում Հարավային Կովկաս՝ փորձելով իրենց «միջնորդական ծառայությունները» պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին։

«Երբ ԵՄ հովանու ներքո Փաշինյանն ու Ալիևը ստորագրել էին միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստաթուղթը, ինչը նշանակում էր, որ Ղարաբաղն Ադրբեջան է, մոռացել էին նշել, որ անհրաժեշտ է ապահովել ղարաբաղցիների իրավունքները:

Երբ հայ հասարակության մեջ քննարկումներ սկսվեցին, թե ով ում է տվել Ղարաբաղը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ Պուտինն է Ղարաբաղն Ադրբեջանին տվել դեռ 2020 թ․։

Սակայն եռակողմ համաձայնագրում ասվում էր, որ Ղարաբաղը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է, և ենթադրվում էր, որ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվելու է»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ այժմ ՌԴ խաղաղապահները հեշտացնում են շփումները Ղարաբաղի ներկայացուցիչների և Ադրբեջանի պաշտոնյաների միջև։ Նրանց դերը կարևոր է վստահության ամրապնդման համար․ «Որքա՞ն կմնան, քանի՞ հոգով, սա այն հարցն է, որը կորոշվի տեղում»։

Լավրովը նաև հույս է հայտնել, որ հայ ժողովուրդը իր ապագան տեսնում է բարեկամ երկրների կողքին։

«Մենք խորապես համոզված ենք, որ հայ ժողովուրդը հիշում է մեր ընդհանուր պատմությունը և իր պատմությունը կապում է Ռուսաստանի և այլ բարեկամ երկրների հետ, առաջին հերթին՝ այս տարածաշրջանի, այլ ոչ թե «արտերկից» եկածների»,- նշել է նա։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

6 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

7 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

7 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

8 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

8 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

8 hours ago