Լրահոս 24/7

Միլանում տեղի է ունեցել “The Other Side” միջոցառումը

Միլանում ավարտվեց «The Other Side» միջոցառումը՝ նվիրված արվեստին, նորաձևությանը և մարդկային դիմադրողականությանը:

Սեպտեմբերի 22-ին պատմական Պալացցո Վիսկոնտի (Palazzo Visconti) պատմական վայրում տեղի ունեցած միջոցառումը գերազանցեց բոլոր սպասելիքները և կատարեց իր առաքելությունը՝ իրազեկել Արցախում (Լեռնային Ղարաբաղում) խորացող հումանիտար ճգնաժամի և Արցախի բնակչության դեմ Ադրբեջանի հանցագործությունների մասին։

«The Other Side» կոնցեպտը զարգացել էր Արցախում արագ ահագնացող աղետին անդրադառնալու համար: Նորաձևության ինստալյացիաները, որոնք ի սկզբանե նախատեսված էին ստեղծագործական ինքնաարտահայտման համար, վերածվեցին խնդրի արդիականության մասին պատմող կտավների:

Մի կողմում պատկերված էին արվեստի ցնցող ինստալյացիաներ, որոնք վառ կերպով պատկերում էին ճգնաժամի մռայլ իրականությունը, իսկ մյուս կողմում ցուցադրվում էին նորաձևության իրեր՝ որպես հույսի, դիմադրողականության և մարդկային հարատև ոգու խորհրդանիշներ:

«The Other Side» միջոցառմանը մասնակցում էին մի շարք հայտնի ապրանքանիշեր, իսկ պատվավոր հյուրը՝ Գրիգոր Ջաբոտյանն էր: Ներգրավված բրենդներ և արվեստագետներ են՝ Ananyan, Antikyan Gallery, A.KAR by Adrine Karapetyan, Artuyt, David Ghahramanyan, Gayane Avetisyan, Hrayr Badlayan, Jhangrian, Just Black, Liana Ghukasyan, Noemi Mirata, Perfect Population by KL Alen, Saba Najafi, and The Muse:

Միջոցառումը ընդգծեց Արցախում տիրող հումանիտար աղետալի վիճակը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago