

Վարդենիսի համայնքապետարանը հայտարարություն է տարածել․
«Հարգելի հայրենակիցներ, հարգելի վարդենիսցիներ, այսօր մամուլում կեղծ լուրեր են տարածվել թե իբր ես՝ Ահարոն Խաչատրյանս, և մեր խմբակցությունը՝ «Ահարոն Խաչատրյան» խմբակցությունը միացել են ընդդիմության կողմից հայտարարված գործադուլների և դասադուլների կոչին։
Նախ պետք է հայտնեմ, որ այդ տեղեկությունը ամբողջականությամբ կեղծ է։ Ոչ ես, ոչ էլ մեր խմբակցությունը չենք միացել այդ կոչերին։
Սիրելի վարդենիսցիներ,
ձեզ ու ողջ հայությանը կոչ եմ անում արտաքին վտանգի ժամանակ համախմբվել պետության և պետականության շուրջ, տուրք չտալ անհայտ կենտրոններից ղեկավարվող անհայտ խմբերի սադրիչ գործողություններին։
Մենք հիմա պիտի մտածենք մեր արցախցի քույրերին ու եղբայրներին հնարավորության չափով օգնելու և մեր պետականությունը ամուր պահելու մասին։
Վարդենիսն ու վարդենիսցին ամուր կանգնած են մեր պետականության, անկախության և ինքնիշխանության համար»;
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…