Լրահոս 24/7

Գրկաբաց կընդունենք ԼՂ-ից տարհանված մեր երեխաներին․ ԿԳՄՍ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի մանկավարժներ, ԼՂ մեր հայրենակիցներից շատերը, որոնց թվում նաև մեծ թվով երեխաներ, անմարդկային տառապանքի ու փորձությունների միջով անցնելով՝ այսօր արդեն եկել են ու առաջիկա օրերին կգան Հայաստան։

Վստահ եմ՝ գրկաբաց կընդունենք մեր երեխաներին մեր դպրոցներում ու մեր հոգատարությամբ ու ջերմությամբ, մեր հոգածությամբ կփորձենք հնարավորինս դրական ու աջակցող միջավայր ապահովել նրանց համար, մեղմել այս օրերի տառապանքը։

Սիրելի ուսանողներ, այսօր արդեն Գորիսում մեր հայրենակիցների ընդունման աշխատանքներում Գորիսի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ ունենք ներգրավված՝ որպես կամավոր։ Վստահ եմ՝ ձեզնից շատերն էլ կներգրավվեն աջակցության ամենատարբեր աշխատանքներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ տիպի աջակցությունից մինչև ավելի մասնագիտական աշխատանքներ։

Օրինակ, այս օրերին սոցիալական աշխատանքի, հոգեբանության կրթական ծրագրերով սովորող մեր ուսանողները կարող են զգալի աջակցություն ցուցաբերել համապատասխան մասնագիտական աշխատանքներում, օտար լեզուներ ուսումնասիրող մեր ուսանողները կարող են էական աջակցություն ցուցաբերել անհրաժեշտ տեղեկատվական հոսքերը նաև այլ լեզուներով ապահովելու համար։ Աշխատանք շատ կա և յուրաքանչյուրիդ ջանքը կարևոր կլինի։

Վաղվանից բուհերը կսկսեն հավաքագրել կամավորական աշխատանքներում ներգրավվելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ այդ աշխատանքները կազմակերպելու համար։ Դժվար օրերը միասին անցնելու համար են, պինդ լինենք»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 hours ago