

Եկան ապօրինաբար սաղին բռնեցին տարան, ինչ բանակցենք իրենց հետ: Ակցիան շարունակում ենք, բայց նորից կգան կտանեն:
Այս մասին այսօր Երևանում իրականացվող բողոքի անհանազանդությունների ժամանակ ասել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Ժողովուրդը պետք է այնքան շատ լինի, որ այս կարմիր, սև բերետների, Նիկոլին ու Ալիևին ծառայողների մտքով չանցնի ժողովրդին բերման ենթարկեն, որ 100 հազար մարդ հավաքվի, իրանք էլ են գալու Նիկոլին մերժեն, նենց չի իրանց ուշքը Նիկոլի համար գնումա»,- ասել է նա:
Շարմազանովը ընդգծեց, որ այս ակցիաները ընդիմության և իշխանության խնդիր չեն, որ չստացվի ասեն՝ դե տեսաք ընդիմությունն էր:
«Ստեղ հայի ու թուրքի խնդիր է, սա Հայաստանի ու ադրբեջանացման խնդիր է: Ես դիմում եմ ոստիկանությանը՝ տղերք օրենքը պահեք, ոչ թե Նիկոլին»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից մայրաքաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաները։ Քաղաքացիները մի շարք փողոցներ են փակել, կաթվածահար արել որոշ հատվածների երթևեկությունը։
Անհնազանդության ակցիաներին են մասնակցում նեև երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը և ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…