

Տավուշի մարզ երկօրյա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորները նախօրեին այցելեցին Բերդի պետական բազմագործառութային քոլեջ,- այս մասին տեղեկանում ենք Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքից։
Նրանք քոլեջում շրջայց կատարեցին, ծանոթացան ուսումնական հաստատության հնարավորություններին, կրթական ծրագրերին, այնուհետև տեղի ունեցավ նիստ՝ քննարկումների ձևաչափով:
Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, փորձագետներ, տարբեր մարզերից ժամանած ուսումնական հաստատությունների տնօրեններ, շահագրգիռ այլ անձնինք:
Հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի մասնագիտական ուսումնական հաստատություններ այցելությունների նպատակը տեղում ծանոթանալն է ոլորտի խնդիրներին:
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը. «Որոշեցինք այսօր քննարկման ձևաչափով հանդիպում իրականացնել Բերդում, որպեսզի հասկանանք՝ հրատապ և երկարաժամկետ լուծման ինչ խնդիրներ են ծառացած մեր քոլեջների և ուսումնարանների առջև»:
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ներկայացրեց ոլորտի մարտահրավերները. «Մասնագիտական կրթության, և, առհասարակ, կրթության ոլորտում առկա մարտահրավերների առումով Տավուշը բացառություն չէ: Մենք ունենք լուրջ ճեղքվածք. մի կողմից ունենք մեծ ծավալի աշխատուժ, որը չենք կարողանում օգտագործել, մյուս կողմից՝ մեծաքանակ մարդիկ, որոնք ապահովված չեն ախատանքով: Դա գոյություն ունեցող հիմնական մարտահրավերն է այսօր մասնագիտական կողմնորոշման, մասնագիտական կրթության ոլորտում»:
Մարզպետը կարևորեց մարտահրավերներին դիմակայելու՝ կրթական և գործարար ռեսուրսները համադրելու ճանապարհը:
Նմանաբնույթ օրինակ է համագործակցությունը Բերդի պետական բազմագործառութային քոլեջի և «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի միջև:
Աշխատանքային այցի շրջանակում պատվիրակության անդամներն այցելեցին նաև «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի արտադրամասեր:
«Այցելելով «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ի արտադրամասեր՝ առավել հանգամանալից ծանոթացանք, թե ինչպես են համագործակցում քոլեջը և գործատուն: Հանձնաժողովի անդամները, տեսնելով այն մոդելը, որ ձևավորվել է այստեղ, անշուշտ, կսկսեն խթանել դրա կիրառումը տարբեր ուսումնական հաստատություններում: Դա ևս մեկ «մեսիջ» կլինի գործատուներին, որ պետք է ջանքեր ներդնել ապագա մասնագետներին պատրաստելու առումով՝ ակտիվ համագործակցելով մեր կրթական հաստատությունների հետ»,-նշեց Հովհաննես Հովհաննիսյանը:
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցի փետրվարի 19-ին Վաշինգտոնում կայանալիք Դոնալդ Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության…
Անկախ պայմանագրի ձևից քաղաքացիները պետք է աշխատեն, հորդորելուց ու պարտադրելուց առաջ պետք է պայմաններ ստեղծեք։…