

Արդեն երկու օր է, ինչ Լեռնային Ղարաբաղից Լաչինի միջանցքով իրականացվում է բռնի տեղահանված անձանց տեղափոխում Հայաստան: Նրանց դիմավորում և ընդունում են Կոռնիձորում տեղակայված վրանային կայանում, որտեղ նրանք ստանում են աջակցություն, գրանցում են, տեղի է ունենում առաջնային կարիքների գնահատում:
Կոռնիձոր-Գորիս ճանապարհահատվածը երթևեկության առումով չափազանց ծանրաբեռնված է: Ոստիկանության մեքենաները պարբերաբար բռնի տեղահանվածներով ավտոշարասյուներն այնտեղից ուղեկցում են Գորիս:
ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Կոռնիձորում հաշվառումից հետո այն քաղաքացիները, որոնք ունենում են կեցության հետ կապված խնդիրներ, նրանց ուղեկցում են Գորիսում գործող կոորդինացիոն կենտրոն, որտեղ պատկան մարմինները նրանց ապահովում են ժամանակավոր բնակության վայրով: Ըստ անհրաժեշտության՝ մարդկանց Կոռիձորում ցուցաբերվում է նաև հոգեբանական աջակցություն, բուժօգնություն:
«Այս ամբողջ ընթացքում բռնի տեղահանվածների հոսքը չի դադարում, Կոռնիձում տեղակայված վրանային կայանն ու Գորիսում գործող կոորդինացիոն կենտրոնն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, որպեսզի հնարավորինս արագ և արդյունավետ հասցեագրվեն մարդկանց կարիքները: Նրանց փաստաթղթավորումն իրականացվում է տեղում, գրանցվում են, որպեսզի հետո նրանց հոգսերը հոգալու գործընթացը սկսվի:
Ժամը 17:00-ի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղից արդեն իսկ Հայաստան է մուտք գործել 6650 բռնի տեղահանված: Նրանց աջակցելու աշխատանքները շարունակական են, պետական բոլոր պատասխանատու մարմինները ներգրավված են մեր հայրենակիցներին օգնելու գործընթացում, որպեսզի բոլոր խնդիրները հնարավորինս լուծվեն»,- ասաց Սարգսյանը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…