Լրահոս 24/7

Ռուսաստանը չի կարող լինել վստահելի միջազգային գործընկերներ․ Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը, խոսելով ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասել է, թե Ռուսաստանի վրա որպես միջազգային գործընկերոջ, չի կարելի հույս դնել․

«Եվ քանի որ դա վերաբերում է Ռուսաստանի կողմից միջազգային տարածքի հարգմանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ես կարծում եմ, որ մենք նրա գործողություններից տեսանք, որ դա այն սկզբունքը չէ, որին նա հավատարիմ է»:

Ըստ Միլլերի, Սամանտա Փաուերը և Յուրի Քիմը Հայաստան են ժամանել, որպեսզի վերահաստատեն Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարությանը․

«Եվ իհարկե, օգնեն բավարարել Լեռնային Ղարաբաղում վերջին բռնությունների հետևանքով առաջացած մարդասիրական կարիքները»:

«Ինչ վերաբերում է տեղում հումանիտար իրավիճակին, ապա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա մնալ իրենց տներում խաղաղության և արժանապատվության պայմաններում, հարգելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը, եթե նրանք դա ցանկանան: Նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ և վերադառնալ, պետք է թույլատրվի անվտանգ անցում՝ չեզոք, անկախ երրորդ կողմի հսկողության ներքո:

Եվ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ նրանց, ում կասկածում է, որ նրանք մարտիկներ են»,– ասել է նա:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 hours ago