Լրահոս 24/7

ՀՀ-ին տրամադրված աջակցությունը վերջին ժամանակաշրջանում եռապատկվել է. Սամանտա Փաուեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերին և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմին։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը Հայաստանի ժողովրդավարության ամրապնդման գործընթացում։

«Դժբախտաբար, մեր տարածաշրջանում առկա արտաքին անվտանգության մարտահրավերները և դրանցից բխող հետևանքները սպառնում են Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի դարձնելուն։ Չնայած դրան՝ մեր կառավարությունը հավատարիմ է որդեգրած օրակարգի իրականացմանը՝ վստահ լինելով, որ այն կարող է ապահովել նաև անվտանգություն և ինքնիշխանություն», – նշել է Տիգրան Խաչատրյանը։

Փոխվարչապետը մանրամասն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ծանր իրավիճակը, ԼՂ-ից բռնի տեղահանվող բնակիչների խնդիրները։

Տիգրան Խաչատրյանը ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց կեցության վայրով և առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից կատարվող քայլերը։

Սամանտա Փաուերն ընդգծել է ԱՄՆ կառավարության և մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցել ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքները հասցեագրելու հարցում։

ԱՄՆ ՄԶԳ ղեկավարը նշել է, որ ՀՀ-ին տրամադրված աջակցությունը վերջին ժամանակաշրջանում եռապատկվել է և միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել օժանդակել կառավարությանը նոր ի հայտ եկած խնդիրների կառավարման հարցում։

Կողմերը քննարկել են այն ծրագրերը և առաջնահերթությունները, որոնց շուրջ առաջիկայում կկենտրոնացվեն ջանքերը։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

6 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

7 hours ago