

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսկացությանն աջակցող ֆեյսբուքյան էջերը Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի ֆոնին վերսկսել են հակահայկական և հայատյաց տեղեկատվական արշավը: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Վրաստանի իշխող «Վրացական երազանքի» հիմնադիր, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի նկարով հանդես եկող ֆեյսբուքյան «Լիդերի 41» էջը (ըստ էջի մեկնաբանության՝ լուսաբանում են միայն առաջնային լուրերը-խմբ.), որը տարածում է բացառապես իշխանական լուրեր և համարվում է իշխանության ջատագով «Շատ տհաճ տեղեկություն վրացիների համար» վերնագրով հակահայ բովանդակությամբ հրապարակում է արել: Հրապարակման հեղինակը, մասնավորապես, գրում է.
«Ղարաբաղում ապրող հայերը կվերաբնակեցվեն Աբխազիայում, խոսքը Ղարաբաղից տեղահանված 40.000 հայերի մասին է, որոնք Աբխազիայիում վրացիների տներում պետք է ապրեն:
Այն կազմակերպում են հայ լոբբիստները և Աբխազիայի դե ֆակտո նախագահի վարչակազմը:
Քանի դեռ ժամանակ կա, պետք է գործենք: Եթե Հայաստանի Հանրապետությունը 40 հազար հայ ղարաբաղցի փախստական ուղարկի Աբխազիա, ապա Վրաստանը պետք է ճանաչի Հայաստանը որպես թշնամական պետություն»,- նշված է հակահայ տեքստում:
Նշենք, որ հրապարակումն այս պահի դրությամբ (16:50) ունի 56 արձագանք, 7 տարածում և 32 մեկնաբանություն: Ինչպես հայտնի է՝ էջը քարոզչական բնույթ ունի և հաճախ է ապատեղեկատվություն տարածում:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է համացանցում տարածված հայատյաց լուրերին։
Գրառմանը կից տեղադրելով հակահայ բովանդակությամբ էջի հրապարակման լուսանկարը, Թումասյանը նշել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ֆեյսբուքյան էջն ու նրանց կոչ արել՝ վերջ տալ հակահայկական կեղծ քարոզչությանը և ատելությանը:«Կատարյալ սուտ է, և երկրորդ անգամ եք նույն սուտը տարածում, 2020 թվականին արդեն տարածել էինք, և, երբ ապացուցվեց, որ դա սուտ է, այն տարածողներից ոչ-ոք չասաց՝ այո, սուտ էր։
Հայերի համար այս ամենամեծ ողբերգության պահին մի քանդեք այն հիմնասյուները, ինչի վրա կանգնած են վրաց-հայկական հազարամյակներ շարունակվող հարաբերությունները»,- գրել է ՀԿ-ի նախագահը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…