Լրահոս 24/7

Սյունիք գործուղված բժիշկները բուժօգնություն են տրամադրել 725 քաղաքացու

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։

Բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան):

Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ։

Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի:

Բուժկետերը և շտապ օգնության մեքենաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago