

Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV կայքի տեղեկություններով՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը առնվազն 200 զոհ է տվել։
Ընդդիմադիր լրատվամիջոցը պնդում է, որ ցուցակը կազմվել է սոցիալական ցանցերում կատարված գրառումների, ինչպես նաև զոհերի հարազատների և համայնքապետերի հետ զրույցների հիման վրա։
Հրապարակված ցուցակից պարզ է դառնում, որ 24 ժամ շարունակված մարտերի ընթացքում ամենաշատ զոհեր տվել է Ադրբեջանի հարավ-արևելյան՝ թալիշներով բնակեցված տարածաշրջանը։
Meydan TV-ի տեղեկություններով՝ զոհված զինծառայողներից 30-ը (զոհվածների ընդհանուր թվի 15 տոկոսը) ծնունդով Լենքորանի, Ջալիլաբադի, Մասալիի, Լեռիկի և Աստարայի շրջաններից են։ Համեմատության համար, ավելի քան երկու միլիոն բնակչություն ունեցող Բաքուն և երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջան ընդամենը 7-ական զոհ ունեն։
Կայքը նաև տեղեկացնում է, որ ցանկում ընդգրկված չեն ականի պայթյունից զոհված ոստիկանների և վերջին օրերին Ղարաբաղում տեղի ունեցած ավտովթարներում զոհված զինծառայողների անունները։
«Նրանց հետ միասին զոհերի թիվը կհասներ 215-ի», – պնդում է Meydan TV-ի խմբագիր Հաբիբ Մունթազիրը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը զոհված զինծառայողների մասին որևէ տեղեկատվություն չի հրապարակել։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…