Լեհաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագիր են ստորագրել 2 միլիարդ դոլարի ուղղակի վարկի մասին, որը կաջակցի եվրոպական երկրի պաշտպանական արդիականացմանը։
«Լեհաստանի անվտանգությունը կենսական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի հավաքական պաշտպանության համար:
Ի լրումն Ուկրաինային աջակցելու՝ իր հիմնական դերի, Լեհաստանը հավատարիմ է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը՝ մեծ ներդրումներ կատարելով պաշտպանության ոլորտում», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:














