«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ռուսաստանի հասցրած ամենամեծ վնասը Հայաստանին ոչ տնտեսական կամ էներգետիկ կախվածությունն է, ոչ էլ տնտեսական ճնշումները։ Դրանք հաղթահարելի են։ Անհամեմատ ավելի վտանգավոր է քաղաքական մտքի համակարգված ապականումն ու քաղաքական մտածողության համակարգված դեգրադացիան, որի հետևանքները կարող են տասնամյակներ շարունակել թուլացնել պետությունը, որովհետև այն խաթարում է պետության ամենակարևոր կարողությունը՝ մտածելու, ռացիոնալ որոշումներ կայացնելու և սեփական ապագան ինքնուրույն ձևավորելու ունակությունը»։













