ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Մակունցն այժմ զբաղեցնում է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, ավելի վաղ նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր։













