Արցախ
26.09.2023

Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են. Փաուեր

Ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են. Փաուեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերին է ներկայացրել վերջին մի քանի օրերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման, ինչպես նաև վերջին ամիսներին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Գորիսում ստեղծված իրավիճակը։

Այս մասին Գորիսից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

«Երբեմն մենք տեղեկություն ենք ստանում, որ երեխաներով ավտոբուս կա միջանցքում, և երեխաները թթվածնի կարիք ունեն կամ այլ խնդիր ունեն, բայց մենք չենք կարողանում հասնել նրանց», – հայտնել է Ղուկասյանը՝ հավելելով, որ մարդիկ գալիս են ամեն վայրկյան։

Սյունիքի մարզպետի խոսքով՝ եկողների մեծ մասը կանայք և երեխաներ են, իսկ որոշ ընտանիքներ նույնիսկ տեղեկություն չունեն իրենց ընտանիքի մյուս անդամների մասին և չեն ցանկանում Գորիսից հեռանալ Երևան կամ այլ վայր, քանի որ ուզում են սպասել իրենց ընտանիքի կորած անդամներին։

Բացի այդ, դժվարություն է ստեղծում նաև այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքում կապ չկա, իսկ մեքենաների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր, և ոչ ոք չի կարող հասնել բուժօգնության կարիք ունեցող, ծանր կացության մեջ գտնվող մարդկանց։

Փաուերը նաև հետաքրքրվել է, թե ինչու է խցանումն այդքան երկար ձգվում։ Ռոբերտ Ղուկասյանը տեղեկացրեց, որ ճանապարհին բազմաթիվ մեքենաներ փչացել են, հարյուրավոր մեքենաներ բենզին չունեն, շատերը հրելով հասցնում են մեքենաները մինչև Լաչինի միջանցք՝ հույսով, որ այնտեղ թեկուզ քիչ քանակությամբ բենզին կգտնեն, որպեսզի կարողանան հասնել մոտակա քաղաք և լիցքավորել։

«Շատ դեպքերում էլ մարդիկ գալիս են, իսկ նրանց իրերը որևէ մեծ բեռնատարում են, և նրանք ստիպված են այստեղ սպասել, մինչև իրենց իրերը հասնեն», – ասել է Ղուկասյանը։

«Մենք եկել ենք՝ աջակցելու և ավելի շատ հումանիտար օգնություն տրամադրելու, սակայն գիտեմ, որ ոչ մի տեսակի հումանիտար օգնություն չի կարող սփոփել այն տառապանքները, որ մարդիկ տեսել են և որոնց միջով անցնում են այժմ», – նշել է Սամանթա Փաուերը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է