Լրահոս 24/7

2500-ից ավելի բռնի տեղահանվածներ ապահովվել են կեցավայրով. փոխվարչապետ

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մանրամասներ է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքներից։

Նրա խոսքով՝ իրենց առջև խնդիր են դրել, որ ամեն ժամանող մարդ վստահ լինի, որ կունենա կեցության անհրաժեշտ պայմաններ.

«Առաջին հարցը, որ հենց դիմավորման պահին մեր առջև դրել ենք և այդ մարդկանց կարիքները գնահատելու տեսանկյունից փորձում ենք պարզել՝ արդյո՞ք մարդիկ գիտեն, թե ուր են գնալու, ունե՞ն տեղակայման վայրեր, մինչև հետագա կարիքները հասկանանք և աջակցության համապատասխան մեխանիզմներ գործադրենք, եթե անհրաժեշտ է մեր աջակցությունը»,- ասել է նա։

Խաչատրյանի խոսքով՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկել, և ովքեր կեցավայրի կարիք ունի, սահմանակետում ուղղորդվում են։Խաչատրյանը մանրամասնել է, թե ինչպես են կազմակերպում աշխատանքները.

«Կազմակերպում ենք դիմավորումը, փորձում ենք հասկանալ՝ ովքեր կարիք ունեն, որ կառավարությունն առաջարկի համապատասխան կեցավայր։ Բայց սրան նախորդել է մեծ նախապատրաստական աշխատանք։ Ըստ էության, գույքագրել ենք Հայաստանի բոլոր շրջաններում գտնվող հյուրատնային և հյուրանոցային տեղերը, որտեղ կարող ենք առաջարկել կեցավայր, և ունենք մանրամասն քարտեզ, թե որտեղ պետք է ուղղորդվեն կարիք ունեցող մարդիկ»,- ասել է նա։

Ըստ Խաչատրյանի՝ այս երեք օրվա ընթացքում 2500-ից ավելի մարդ է ապահովվել կեցավայրով. «Նրանցից մոտ հազարը տեղակայված կամ բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում կամ հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, մոտ 500-ը Գեղարքունիքում, և այս ժամերին շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում ու հյուրանոցներում նրանց տեղակայումը»։

Նա նաև ասել է, որ տեղահանվածների սննդի և այլ պարագաների կարիքը հոգալուն ուղղված քայլեր են արվում. «Իմ գործընկերները 24 ժամ շարունակ փորձել են անել ամեն ինչ, որպեսզի կարևոր հարցերը լուծվեն ժամանակին»։

Նա շեշտել է, որ կարևոր խնդիրն այս պահին մարդկանց կեցավայրով ապահովելն է։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

2 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

3 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

4 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

5 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

5 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

5 hours ago