

ԼՂ ԱԺ 22 պատգամավորներն ու Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Սամվել Շահրամանյանը պետք է դատարանի առաջ կանգնեն:
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ԼՂ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:
«էս հանցագործները պետք է պատասխան տան, համարեք սա հանհաղորդում, հենց մտնեն ՀՀ տարածք, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:
Մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք «ավտոնոմ ռեսպուբլիկայի» կետ առ կետ գրված 23 կետի մասին, Ադրբեջանը համաձայնվել է: Էն մարդիկ, որոնք էդ փաստաթղթերը սահմանով տվել ու ստացել են, բանակցել են, կգան, դատարանում ցուցմունք կտան»:
Հաղորդավար Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին՝ այսինքն եղել է այլընտրանք և տեղի ունեցածից խուսափելու հնարավորություն, Բաբայանն ասաց՝ այո, իհարկե:
«Մենք կարող էինք 4400 քմ տարածքի վրա, ոնց ունեինք, Արցախի էդ տարածքի վրա ստեղծեինք ավտոնոմ ռեսպուբլիկա, մեր գվարդիան ունենայինք: Էս մարդիկ չեն ցանկացել: Ես բանակցել եմ միջնորդավորված, Ադրբեջանը համաձայնվել է: Բոլորը կգան, դատարանում ցուցմունք կտան»,- ասաց Բաբայանը՝ միաժամանակ տեղեկացնելով, որ այդ մասին որևէ մեկին չի տեղեկացրել, քանի որ իրեն ոչ մեկն այդ մասին չի էլ հարցրել, իրեն որևէ հավաքի չեն հրավիրել:
«Իրենք պետական հանցագործ են, ժողովուրդը արել է հանրաքվե, ընտրել է անկախություն, իրենք եկան, անկախությունը մի փաստաթղթով չեղյալ են համարել, որի իրավունքը չունեին, և Ղարաբաղն ամբողջությամբ հանձնեց Ադրբեջանին»,- ասաց Բաբայանը:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…