Լրահոս 24/7

Վայքում ևս բացվել է տեղահանվածների հաշվառման կայան. Սանոսյան

Վայքում ևս բացվել է հաշվառման կայան՝ ԼՂ-ից տեղափոխվող մարդկանց հոսքը հաշվի առնելով, «Լուրերի» հետ զրույցում Կոռնիձորից հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ արցախցիները Հայաստան հասնելուն պես, ըստ անհրաժեշտության, ապահովվում են սննդով և վառելիքով՝ մինչև նախատեսված ժամանակավոր կացարաններ տեղափոխվելը:

«Բավական մեծ թվով դեռ գրանցման, հաշվառման, ճշտումների պրոցեսի մեջ են, վերջին ժամերին Վայքն ենք ավելացրել և մեր հաենակիցների մի մասը առաջին օգնություն ստանալուց հետո գնում են Վայք և այնտեղ են անցնում հաշվառում:

Մենք նաև այսօր հրապարակել ենք և կշարունակենք հրապարակել, որ բոլոր համայնքներում առանձնցրել ենք աշխատանքային խմբեր և իրենց կոնտակները հրապարակում ենքպարբերաբար, որ եթե ամբողջական հաշվառում չեն անցել, ապա արդեն տվյալ համայնքում անցնեն ու հետագայում կարողանան պետական տարբեր աջակցություններից օգտվեն:

Սա առաջին կայանն է, բայց մյուս մանրակրկիտ հաշվառումը կանենք արդեն ամեն մի համայնքում: Մենք նաև հավաքագրում ենք այն բնակարանները որոնք կարող էին վարձով տրվել, բնակարանները, որոնք ազատ են, և կարող ենք այնտեղ բնակեցնել, մարզպետարանները այս ամենին զուգընթաց համալրում են բազաները: Մեր հայրենակիցները անօթևան չեն մնա, հյուրանոց, հյուրատուն, մասնավոր տներում, պետական շենքերում կտեղավորենք ժամանակավոր, հետո արդեն երկարաժամկետ ծրագրերով կշարունակենք:

Սննդի հարցը լուծված է բոլոր կայաններում, վառելիքի հարցը լուծում ենք սահմանային հատվածում, նաև Գորիսում և Տեղում ունենք բենզալցակայաններ, որտեղից վարորդները կարող են լիցքավորել»,- ասել է նա:

Թիվ 1

Recent Posts

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

30 minutes ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

1 hour ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

2 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

2 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

2 hours ago

Արագածոտնի թեմի առաջնորդի խափանման միջոցը փոխվեց

ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…

2 hours ago