

ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և դրա հետևանքով զոհերի և վիրավորների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուաթսոնը։
«Մենք խորը կարեկցանք ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին և բոլոր տուժածներին։ Կոչ ենք անում դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակական հումանիտար հասանելիություն բոլոր նրանց համար, ովքեր կարիքի մեջ են: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել շարունակվող ճգնաժամից տուժածներին», – նշված է հայտարարությունում։
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակը նաև անդրադարձել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերի այցին Հայաստան և Վաշինգտոնի կողմից լրացուցիչ մարդասիրական օգնությանը։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…