Լրահոս 24/7

Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացի է, կպաշտպանենք նրա իրավունքները. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկություն չունի, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի սահմանին՝ Հայաստան մեկնելու փորձի ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Կրեմլում գիտե՞ն, որ Վարդանյանին ձերբակալել են Ադրբեջանի սահմանին»,- հարց է հղել լրագրողը:

«Ոչ, ճիշտն ասած, ես նման տեղեկություն չունեմ, այս մասին ոչինչ ասել չեմ կարող։ Ամեն դեպքում, նա ՌԴ քաղաքացի է, ունի ՌԴ քաղաքացիություն, ուստի այս կամ այն կերպ պետք է տեղեկություն ստանանք, եթե ձերբակալում է եղել։ Սա սովորական պրակտիկա է: Իհարկե, մենք պաշտպանելու ենք նրա իրավունքները»,- ասել է Պեսկովը:

Լրագրողի նկատառմանն առ այն, որ ժամանակին տեղեկություն է եղել, որ նա հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, Պեսկովն ասել է.

«Ես այս հարցում վստահ չեմ, ուստի չեմ համարձակվի ստույգ մեկնաբանել… Եթե նա հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունը, ապա դա այլ հարց է: Վախենում եմ սխալվել, չգիտեմ նրա ձերբակալման մասին, չգիտեմ՝ ով է ձերբակալել, առհասարակ ձերբակալվե՞լ է, ունի՞ Ռուսաստանի քաղաքացիություն»:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

1 hour ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

2 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

2 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

2 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

3 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

3 hours ago