Քաղաքականություն

Վարդանյանն արդեն Բաքվում է, սարսափելի է պատկերացնել՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում. Սիմոնյան

RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։

Նա անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը՝ գրելով. «Սարսափելի է պատկերացնել, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում։ Եվ նա՝ համաշխարհային մակարդակի միլիարդատերը, Ջորջ Քլունիի և բոլորի գործատուն, դա արել է կամավոր»:

Ռուսական գործող իշխանություններին անդավաճան երկրպագու Մարգարիտա Սիմոնյանը ապա հիշատակել է այն, որ Ռուբեն Վարդանյանը նախ Լոնդոնում մեծացած իր որդուն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ թեժ պատերազմի մեջ, հետո՝ ինքնուրույն գնացել։

«Նա հրաժարվեց ամեն ինչից, այդ թվում՝ քաղաքացիությունից ու հեռացավ։ Ակնհայտ է, որ տասնամյակներ աներևակայելի կապիտալ վաստակելուց, օտարերկրյա ազդեցիկ ընկերներից, փառատոներում հոտնկայս ծափահարություններից հետո նրա կյանքում ոչ մի շահ չմնաց, բացի իր ժողովրդի ազգային շահերից։ Բոլորն այս օրերին, երբ արդեն ամեն ինչ պարզ էր, զանգահարում էին Ռուբենին, աղաչում էին, որ վերադառնա՝ օգնություն առաջարկելով։ Նա ասաց. «Ես կլինեմ այնտեղ, որտեղ իմ ժողովուրդն է»։ Եվ նա մնաց»,- Վարդանյանի խոսքերն է մեջբերել Սիմոնյանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

10 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago