Ռուս խաղաղապահներն ավարտել են վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած Լեռնային Ղարաբաղի բնակիչների տարհանումը:
Ընդհանուր առմամբ տեղափոխվել է 258 մարդ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Տեսանյութը՝ խաղաղապահների տելեգրամյան էջից
Երեկ Երևանը հաղորդեց, որ Ստեփանակերտի հարակից տարածքում բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժած բոլոր անձինք արդեն տեղափոխվել են Հայաստան՝ օդային և ցամաքային ճանապարհներով:
Տուժածների մեծ մասի վիճակը ծանր կամ ծայրահեղ ծանր է գնահատվում։ 86 տուժած Երևանի այրվածքաբանականում է բուժում ստանում։
Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով հաստատված մահերի թիվն այս պահին 68 է։ Առայժմ պարզ է միայն 21-ի ինքնությունը: 105 մարդու ճակատագիրն անհայտ է, ենթադրվում է՝ շատերը պարզապես մոխրացել են։
Աղետի պատճառների մասին պաշտոնապես առայժմ ոչինչ չի հաղորդվել, ականատեսները պատմել են՝ անփութություն է եղել:
Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…
Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…
Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…
ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…