Լրահոս 24/7

Շուտով կորոշվի ԼՂ-ի համար առաջարկվող միջազգային դիտորդական առաքելության ձևը․ Միլլեր

Առաջիկա օրերին կորոշվի Լեռնային Ղարաբաղի համար առաջարկվող միջազգային դիտորդական առաքելության ձևը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը Բաքվի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով երկխոսության ժամանակ պնդում է հրադադարի պահպանման և հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը։

«Սա նշանակում է բաց պահել Լաչինի միջանցքը: Սա նշանակում է ապահովել մարդասիրական բեռների մատակարարումը: Եվ սա նշանակում է միջազգային դիտորդական առաքելություն՝ ապահովելու համար մարդասիրական կարիքների բավարարումը», – մանրամասնել է Միլլերը:

«Մենք ողջունել ենք Ադրբեջանի կառավարության հայտարարությունները, որ նրանք կողջունեն նման միջազգային դիտորդական առաքելությունը։

[ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը] ուղղակիորեն այդ հարցը դրել է [Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում]։

Եվ մենք ուրախ ենք, որ նա [Ալիևը] համաձայնել է դրան։ Առաջիկա օրերին մենք կաշխատենք դաշնակիցների և գործընկերների հետ՝ հստակ որոշելու, թե ինչպիսին կլինի այս առաքելությունը»,- ասել է Միլլերը։

Բացի այդ, նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման օգտին։

«Մենք ցանկանում ենք վերադարձ տեսնել բանակցային սեղան, որտեղ նրանք [Ադրբեջանը և Հայաստանը] կարող են հասնել արժանապատիվ և տևական խաղաղության»,- ասել է դիվանագետը։

Թիվ 1

Recent Posts

Պուտինը նվերներ է պատրաստել BRICS-ի մասնակիցների համար

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը նվերներ է պատրաստել Կազանում…

7 mins ago

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Հոկտեմբերի 22-ի ցերեկը և 23-ի գիշերը, 25-26-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։…

16 mins ago

Բաքվում «համաշխարհային ջրհեղեղ է»

Հոկտեմբերի 21-ի երեկոյան սկսված եւ ամբողջ գիշեր տեղացած հորդառատ անձրեւը կաթվածահար է արել Բաքվի ներքաղաքային…

25 mins ago

Կշարունակենք ոչ կենսունակ ծառերի փոխարեն նորերը տնկել. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամիսներ առաջ Ալեք Մանուկյան փողոցում փոխարինեցինք…

35 mins ago

ՀՀ-ն ու ԱՄՀ-ն աշխատանքային մակարդակի համաձայնություն են ձեռք բերել

2024 թվականի սեպտեմբերի 18-ից հոկտեմբերը 1-ը կայացած Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ու դրան…

48 mins ago

ԵՄ-ի և Վրաստանի հարաբերությունները պատմական մինիմումի վրա են․ ԵՄ դեսպան

Վրաստանի և Եվրամիության միջև ներկայիս հարաբերությունների մակարդակը գտնվում է պատմական մինիմումի վրա՝ հանրապետության իշխանությունների գործողությունների…

57 mins ago