

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժ․10։00-ի դրությամբ 66.500 է. կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ այդ անձանց մեծ մասը Հայաստան է տեղափոխվել վերջին երկու օրը.
«Եթե առաջին երկու օրը՝ սեպտեմբերի 24-ին ու 25-ին, հանրագումարով տեղահանվել էին ընդհանուր 9000 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների քանակը եղել է 22800, իսկ երեկ՝ 26600։ Այս գիշեր՝ ժամը 12-ից մինչև առավոտյան 10-ը, տեղահանվածների քանակը կազմել է 8100, և այդ անձանց քանակը չի նվազում»։
Ըստ Խաչատրյանի՝ Գորիսում ու Վայքում ստեղծվել են հումանիտար կետեր, որոնք տեղավորման հարցերի ուղղությամբ 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են տանում։
Փոխվարչապետը նաև տեղեկացրել է, որ կառավարության աջակցությամբ օթևան գտածների քանակը մոտ 11 հազար է։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…