Լրահոս 24/7

Ֆրանսիան 7 մլն եվրո և բժշկական պարագաներ կուղարկի ԼՂ-ից տեղահանվածներին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆրանսիան վճռականորեն աջակցում է Հայաստանին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից եկած փախստականներին, որոնք տասնյակ հազարներով ստիպված են եղել լքել իրենց հողերն ու տները Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական հարձակումից և իննամսյա անօրինական շրջափակումից հետո․

«Ադրբեջանը պետք է վերականգնի մարդասիրական անխոչընդոտ մուտքը հատկապես Հայաստանից ու ՄԱԿ-ի կազմակերպություններից և անհապաղ ապահովի մարդասիրական օգնության լիարժեք և անխոչընդոտ մուտք՝ ի շահ տուժած բնակչության»։

Կատրին Կոլոննայի որոշմամբ՝ Ֆրանսիան 7 միլիոն եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսական օգնություն կտրամադրի Հայաստանում հկ-ների, ՄԱԿ-ի գործակալությունների և «Կարմիր խաչի» գործունեության համար։

Այս ֆինանսական օգնությունը լրացնում է 2023 թվականի սկզբից «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջոցով Ֆրանսիայի կողմից արդեն հատկացված 5,5 միլիոն եվրոն՝ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում փախստականներին և ներքին տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը հասցնելով 12,5 միլիոն եվրոյի։

Ֆրանսիայի ԱԳ նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնը Հայաստան կտեղափոխի 250 ծանր վիրավորներին օգնություն ցուցաբերելու համար բժշկական սարքավորումներ և շտապ օգնության միջոցներ, 40 տուփ ընդհանուր և շտապ օգնության դեղամիջոցներ, մոտ 9000 ստերիլ կոմպրեսներ, և այլն:

Այս օգնությունը Երևանում Ֆրանսիայի դեսպանատան կողմից կտրամադրվի Հայաստանի առողջապահության նախարարությանը։

Ճգնաժամային և աջակցության կենտրոնի թիմը նույնպես կայցելի Հայաստան՝ գնահատելու կարիքները և մարդասիրական օգնությունը հասցնելու առավել խոցելի բնակչությանը:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

9 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago