Լրահոս 24/7

Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է ԵԽԽՎ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։

ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տարհանված հայերի ճակատագրին, իրավունքների ոտնահարմանը վերաբերող տվյալներ՝ հիշեցնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվելն ու ադրբեջանական լայնածավալ հարձակման ենթարկվելը:

«Արդյունքում, կան հարյուրավոր սպանվածներ եւ վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության, կանանց եւ երեխաների շրջանում: Հազարավոր մարդիկ բռնի տեղահանվել եւ մնացել են անօթեւան՝ առանց սննդի եւ ապրուստի այլ միջոցների ու առաջին բժշկական օգնության»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ադրբեջանական քաղաքականության հիմքում է Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի, մշակութային ժառանգության իսպառ վերացումը, ինչի ականատեսն ենք դեռ 44-օրյա պատերազմից հետո, իսկ այս օրերին այդ քաղաքականությունն իրագործվում է ամբողջ թափով: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվում բազմաթիվ մարդիկ, որոնց կարիքներն առայժմ Հայաստանի կառավարությունը սեփական ուժերով կարողանում է բավարարել՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ հարկավոր է լինելու բարեկամ պետությունների օժանդակությունը:

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զրուցակիցների կողմից դիտարկվել է հայաթափման ծրագիր իրականացնելու վերջնանպատակ, ինչի հետեւանքով ժողովուրդը զրկվել է իր իսկ հայրենիքում ազատ եւ արժանապատվորեն ապրելու իրավունքից: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները դատապարտող ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը:

Անդրադարձ է եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է Եվրոպայի խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունը, այլեւ զրոյացնում է միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատմանը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Եվրախորհրդի կառույցները պետք է այցելեն Լեռնային Ղարաբաղ եւ դիտարկեն այնտեղ տիրող մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը, արձանագրեն ժողովրդի տառապանքները եւ գտնեն հնարավոր լուծումներ: Վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում նա ապավինել է ԵԽԽՎ-ի աջակցությանը:

«Բացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ավերիչ իրավիճակից՝ մինչ օրս Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հայ ռազմագերիների եւ այլ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ:

Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը դեռ գտնվում է Ադրբեջանի անօրինական վերահսկողության տակ»,- հիշեցրել է խորհրդարանի ղեկավարը:

Նա շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. հաստատել խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

Թինի Քոքսը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին եւ Հայաստանին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արսեն Թորոսյանը եւ Սոնա Ղազարյանը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

5 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

5 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

5 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

6 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

6 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

6 hours ago