

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է USAID-ի տնօրեն Սամանտա Փաուերի հայտարարությանը՝ Աղետներին աջակցության արձագանքման թիմ տեղակայելու վերաբերյալ։
Միլլերի խոսքով՝ այդ թիմը կգնահատի իրավիճակը և կբացահայտի առաջնահերթ կարիքները՝ ընդլայնելու օգնությունը և համագործակցելու գործընկերների հետ՝ շտապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:
Նա հրաժարվել է պատասխանել ԼՂՀ լուծարման շուրջ ԱՄՆ դիրքորոշման վերաբերյալ հարցին.
«Ընդհանուր առմամբ, մենք կարևորում ենք հրադադարի պահպանումը, մարդասիրական կարիքների բավարարումը, անկախ միջազգային առաքելության վաղաժամ ստեղծումը, ինչը թափանցիկություն և վստահություն կհաղորդի Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Սա մեզ համար առաջնահերթություն է ստեղծված իրավիճակի ուղղությամբ աշխատելու համար»։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ կառավարությունը բավական լուրջ է վերաբերվում ԼՂ-ում տիրող իրավիճակի շուրջ միջազգային առաքելությանը.
«Մենք կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ այն առնչվում է հումանիտար օգնության, տարածաշրջանում մարդասիրական կարիքների վերաբերյալ մնացած բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ պետքարտուղարը բարձրացրել է այս հարցն Ադրբեջանի նախագահի հետ զրույցի շրջանակներում, ճնշում է նրան՝ աջակցելու միջազգային առաքելությանը:
Դուք երևի տեսել եք, որ երեկ Ադրբեջանի կառավարությունը ասաց, որ իրենք իսկապես աջակցում են միջազգային առաքելությանը, և իրականում իրենց հայտարարության մեջ ասվում է, որ դրա աջակցության պատճառներից մեկն այն է, որ իրենց դրդել են աջակցել ԱՄՆ-ի կողմից։ Այսպիսով, մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ` գտնելու դրա իրականացման լավագույն մեխանիզմը:
Բայց մենք կարծում ենք, որ կարևոր է ապահովել թափանցիկություն և հավաստիացնել, որ մարդասիրական կարիքները լուծվում են տեղում»:
Պատասխանելով, հարցին՝ որ երկրների հետ է աշխատելու ԱՄՆ-ն առաքելության ստեղծման համար, նա նշել է.
«Թե ինչ հովանու ներքո է այդ առաքելությունը մեկնարկելու, ովքե՞ր են մասնակցելու, ինչպիսի՞ն է լինելու, այդ բոլորը քննարկման փուլում են։ Այսպիսով, ես չեմ ուզում որևէ տեսակի հայտարարություն անել նախքան մանրամասները պարզելը: Բայց դա մի հարց է, որի վրա մենք աշխատում ենք»։
Նրա խոսքով` ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված մնալ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակով:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…