

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։
«Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը համարում ենք ապօրինի, և ինչպիսի մեղադրանք էլ ներկայացնեն նրան, միանշանակ ապօրինի է:
ՀՀ-ն պետք է ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ ներգրավելով միջազգային գործընկերներին, որպեսզի Ռուբեն Վարդանյանին օր առաջ ազատենք գերությունից»,- ասել է նա։
Ըստ Խաչատրյանի, Վարդանյանից ինչ ցուցմունք էլ հիմա փորձեն կորզել, ինչ քրեադատավարական պրոցեսներ էլ սկսեն, դա ուժի ճնշման ներքո է և չի կարող հիմք հանդիսանալ ինչ-որ արդարադատություն իրականացնելու համար.
«Ռուբեն Վարդանյանին շատ արագ պետք է հետ բերել և այս ուղղությամբ լուրջ աշխատանք է պետք տանել, ինչը կնպաստի, որպեսզի այդ խոսվող սև ցուցակները շրջանառությունից հանվեն: Հնարավոր է՝ որևէ սև ցուցակ էլ չլինի, սակայն իրենք որոշակի մարդկանցից փորձեն հաշվեհարդար տեսնել:
Իհարկե, ամեն ինչ անելու ենք՝ միջազգային հանրությանը ներգրավելով, որպեսզի մեր հայրենակիցներին, քաղաքացիներին ետ բերենք, և Ադրբեջանը պետք է դադարեցնի որևէ գործողություն, որն ուղղված է հաշվեհարդար տեսնելուն»։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…