

Daily Mail-ը հաղորդում է, որ Ուելսի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարությունը կապ է հաստատել ՈւԵՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հետ՝ Երևանում նախատեսված հանդիպման անվտանգության վերաբերյալ:
Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության և ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղյան հակամարտության սրման պատճառով խաղը Երևանում անվտանգ անցկացնելու համար:
Ուելսի հավաքականը նոյեմբերի 18-ին Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակներում Հայաստանի հետ արտագնա հանդիպում կանցկացնի Երևանում: Այս հանդիպումը մրցաշարային առումով շատ կարևոր է երկու թիմերի համար։
Ինչպես նշում Է Daily Mail-ը, Ուելսում մտավախություն ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարող է խանգարել Երևանում կայանալիք խաղի անցկացմանը:
Սակայն Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն և ՈւԵՖԱ-ն ուշադիր հետևում են իրավիճակին և դեռևս մտադիր չեն հանդիպումը տեղափոխել Երևանից: Նշվում է, որ ուելսցիները ևս ակնկալում են խաղալ հենց Երևանում։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…