Քաղաքականություն

Լինենք Ռուբեն Վարդանյանի և մեր բոլոր առևшնգված հայրենակիցների կողքին․ Մնացականյան

«Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր զորակցությունը հայտնելով Ռուբեն Վարդանյանին և նրա ընտանիքին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Ներկայիս բարդ ու դժվարին ժամանակներում մեր երկիրը Ռուբեն Վարդանյանի նման աննկարագրելի հայասեր ու միջազգային մակարդակի մարդու և գործչի կարիքը շատ ունի։ Մեզ անհրաժեշտ են նրա նման նվիրյալ և ազդեցիկ անհատներ, որոնց ձայնը լսելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս և որոնք պատրաստ են իրենց միջոցներն ու ռեսուրսները, սիրտն ու հոգին ներդնել ազգի և երկրի ապագայի, հայկական աշխարհի համար: Հայաստանին, Արցախին և հայի ինքնությանը նրա նվիրվածության ակնառու օրինակներից են Դիլիջանում իրականացված այն ծրագրերն ու ներդրումները, որոնց շնորհիվ այն անհերքելիորեն դարձել է մեր ամենամրցունակ քաղաքներից մեկը։ Չմոռանանք, որ մինչև վերջերս էլ նա Արցախում չէր դադարեցրել իր ծրագրերը։

Ես պատիվ եմ ունեցել մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցելու Ռուբենի և նրա թիմի հետ, այդ թվում՝ Նոյեմբերյանում, Ալավերդիում, ինչպես նաև այլ իրականացվող ծրագրերում։

Զորակցությունս եմ հայտնում Ռուբենին և նրա ընտանիքին։

Վստահաբար, նա դեռ կկարողանա շարունակել իր բովանդակալից ու հայրենանվեր աշխատանքը հանուն հայության :

Ես վաղը մասնակցելու եմ անցկացվելիք երթին ի աջակցություն Ռուբեն Վարդանյանին։

Լինենք Ռուբեն Վարդանյանի և, ի դեմս նրա, մեր բոլոր այն հայրենակիցների կողքին, ովքեր առևանգվել են Ադրբեջանի կողմից»։ռ

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

7 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

8 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

9 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

10 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

10 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

10 hours ago