

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարական ու արդար միջազգային կարգի խթանման հարցերով խորհրդի նախկին փորձագետ Ալֆրեդ դե Զայասը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ:
«Եթե «Պաշտպանության պատասխանատվություն» (R2P) դոկտրինը ինչ-որ բան է նշանակում, ապա դա վերաբերում է 2020 թվականից սկսած՝ Արցախի Հանրապետությունում, որն ավելի հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, տեղի ունեցող ողբերգությանը։
Դոկտրինը, որ միջազգային իրավունքի նոր նորմ է, ներդրվել է ՄԱԿ-ի նախաձեռնությամբ՝ 2005 թ.: Այն բաղկացած է մի քանի սկզբունքից, որոնք միավորված են «ինքնիշխանությունը արտոնություն չէ, այլ պարտավորություն է պաշտպանելու մարդկանց, որոնք ապրում են տվյալ պետության սահմաններում» գաղափարով:
2020 թվականին Ադրբեջանի անօրինական ագրեսիան, որն ուղեկցվում էր պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններով, հայերի դեմ Օսմանյան կայսրության ցեղասպանության շարունակությունն է։ Այս գործը պետք է պատշաճ կերպով հետաքննի Հաագայի Միջազգային քրեական դատարանը՝ համաձայն Հռոմի ստատուտի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածների:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պետք է մեղադրանք առաջադրել և պատասխանատվության ենթարկել։ Նման հանցագործությունները չեն կարող անպատիժ մնալ»,- հայտարարել է փորձագետը։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…