Լրահոս
02.10.2023

Հնարավոր է՝ «Զանգեզուրի միջանցքը» իրականացվի Իրանի տարածքով. Թուրքիայի տրանսպորտի նախարար

 «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am)  կարող է անցնել Իրանի տարածքով. այս մասին  հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն A Haber-ի ուղիղ եթերում:

Նրա խոսքով՝ հարցը քննարկվում է Հայաստանի հետ, սակայն հնարավոր է, որ միջանցքն անցնի Իրանով:

Թուրք նախարարն ընդգծել է, որ այն կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը:

«Նախագահի (Ռեջեփ Թայիփ Էրդողան-Խմբ.) Նախիջևան կատարած այցի ընթացքում մենք քննարկել ենք իրավիճակը ղեկավարների և նախարարների մակարդակով։ Զանգեզուրի երթուղին Թուրքիայից դեպի Բաքու գծեր կապահովի։ Սա կլինի Կենտրոնական միջանցքի կարևոր երթուղիներից մեկը։ Բանակցությունները շարունակվում են։ Նախիջևանից մինչև «Դիլուջու» սահմանային անցակետ կա գիծ, օրակարգում են 14 կիլոմետր երկարությամբ նոր գծի վերանորոգումն ու կառուցումը։ «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի հետ սահմանով։ Սա քննարկվում է հայկական կողմի հետ։ Հնարավոր է նաև, որ միջանցքն իրականացվի Իրանի տարածքով։ Մենք մտածում ենք, թե ինչպես արագ դա իրականություն դարձնել», – ասել է նա։

Լրահոս
ՀՅԴ հայ դատի հանձնախմբերը Երևանում խորհրդաժողով կանցկացնեն
16:53

Եթե նկատում եք ջրի սովորական համի, հոտի կամ գույնի փոփոխություն, մի՛ օգտագործեք այն
16:27

Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Մոսկվայի և Երևանի համագործակցությունը
16:14

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով
15:57

ԱԽ քարտուղարը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
15:45

Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը
15:29

ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական ապրանքների ազատականացման ժամանակավոր միջոցառումները
15:11

Արարատ Միրզոյանը և Քրիս Ֆերնը քննարկել են Հայաստանի և Մալթայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր
14:55

Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև․ Պեսկով
14:41

Պապիկյանը կարգապահական խախտումներ թույլ տված զինծառայողների հետ առանձնազրույց է ունեցել
14:28

Ռուսաստանը կպատասխանի այլ երկրների կողմից միջուկային փորձարկումներին․ Զախարովա
14:04

Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ժամկետները դեռևս համաձայնեցված չեն. Պեսկով
13:48

Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
13:32
Գազի գինը նաև քաղաքական գին է. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները
13:24

ՀՀ-ում ապահովագրված 1.8 մլն անձ կա. փոխնախարար
13:11