Լրահոս 24/7
24.09.2026

Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը

Կառավարությունը հաստատել է արտահանողներին աջակցության ծրագրերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցության օգոստոս ամսին առաջացած պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ընդունվել են N 1 և N 2 միջոցառումները։ 

N 1 միջոցառման շրջանակում ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված տվյալների համաձայն օգոստոս ամսվա ընթացքում արտահանվել է շուրջ 124 տոննա ելակ, 2481 տոննա լոլիկ, 460 տոննա չերրի տեսակի լոլիկ,  1580 տոննա պղպեղ, 624 տոննա պալերմո տեսակի պղպեղ, 3.1766 մլն հատ ծաղիկ, որից՝ 0.8356 մլն հատը ԵՄ անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կամ Շվեյցարիա։ ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկը գնահատվում է 2,065,069.2 հազար դրամ։

N 2 միջոցառման շրջանակում ՍԱՏՄ-ի կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ օգոստոս ամսվա ընթացքում ծիրան չի արտահանվել, սակայն ոչ ֆինանսական ցուցանիշ է սահմանվել 10 տոննա։ Օգոստոսին արտահանվել է շուրջ  390 տոննա խնձոր, 322 տոննա սալոր, 159 տոննա կեռաս, 2203 տոննա դեղձ և նեկտարին, 120 տոննա խաղող, 94 տոննա թուզ, ազնվամորի, մոշ և հոն։ ՊԵԿ-ի կողմից տրամադրված  տվյալների համաձայն օգոստոս ամսվա ընթացքում արտահանվել է 45 տոննա տոմատի մածուկ Եվրոպական միության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, Շվեյցարիա, ԱՄՆ կամ Կանադա,  154 հազար լիտր շշալցված խաղողի գինի, 359  հազար լիտր շշալցված պտղահատապտղային գինի, 1004 հազար լիտր շշալցված հայկական բրենդի կամ հայկական կոնյակ, 300 հազար լիտր շշալցված բնական հանքային ջուր և այլն։ ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման  աջակցության միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պահանջարկը գնահատվում է շուրջ 1,796,045․0 հազար դրամ, իսկ  վերամշակման նպատակով Սյունիքի մարզից թզի և ՀՀ տարածքից դեղձի մթերման գործընթացի շրջանակում տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման  միջոցառման համար՝ 660,125.0 հազար դրամ։

Անդրադառնալով որոշմանը՝ փոխվարչապետն ընդգծել է  աջակցության տրամադրման արդյունավետության բարձրացման նպատակով  որոշ հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտությունը.  «Մենք պետք է այսօրվանից սկսենք մտածել բիզնեսին ինստիտուցիոնալ, ոչ թե պահային օժանդակություն տրամադրելու մասին, որպեսզի աջակցության ծրագրերը լինեն ավելի թիրախային։ Խոսքը ոչ թե խնայողությունների, այլ  ճիշտ թիրախներ կառուցելու մասին է, որպեսզի ոչ թե մեխանիկական՝ սուբսիդիայի հաշվին ոչ մրցունակ արտադրանք արտադրվի և արտահանվի, այլ՝ մենք ունենանք այնպիսի արտադրանք, որ ոչ մեկը սահմանափակում չդնի»։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդգծել է, որ այդպես էլ նախատեսված է՝  պետք է գնալ ավելի երկարաժամկետ ու ռազմավարական լուծումների։

Լրահոս
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
12:40
Մենք ցանկանում էինք Միացյալ Նահանգները վերադարձնել տարածաշրջան. Հաջիև
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
12:25
Ադրբեջանցու մասնակցությամբ կատարված դեպքով 2 քրեական վարույթ է նախաձեռնվել
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն