Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան իրավունքները, սակայն Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացի մասնակից է, և այլ չափանիշների աստիճանական անցումը չի համընկնի ամենատարբեր ոլորտներում ԵԱՏՄ ստանդարտների հետ:
«Ահա թե ինչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ շատ կարևոր է ընտրություն կատարել, և շատ կարևոր է, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրներից մեկը հակասության մեջ չմտնի բոլորիս համար կարևոր այս ինտեգրացիոն միավորման կանոնների, նորմերի և սկզբունքների հետ»,- նշել է նա։













