

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից՝ ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի և մեր ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ունեցած նկրտումներին, տեղեկացրել է, որ հանդիպումից րոպեներ առաջ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ:
«Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- հիշեցրել է ՀՀ ԱԺ նախագահը:
Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:
Ֆինլանդիայի դեսպանն արձագանքել է, որ Հայաստանի ժողովրդավարությունը դժվար ճանապարհ է հաղթահարում և այս հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի:
Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ ամիսներ շարունակ տևած շրջափակումն ու բռնի տեղահանությունը նոնսենս են:
Այս համատեքստում քննարկվել է Ադրբեջանի դեմ միջազգային ատյանների կողմից պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…