Լրահոս 24/7

Թուրքիան ԵՄ-ից ոչ մի ակնկալիք չունի Միությանն անդամակցելու հարցում. Էրդողան

Անկարան ոչինչ չի ակնկալում Եվրամիությունից՝ կապված Միությանը Թուրքիայի միանալու հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Թայիփ Էրդողանը՝ խորհրդարանի նոր նստաշրջանի բացման իր ելույթում։

«Մենք ոչ մի ակնկալիք չունենք Եվրամիությունից, որը մեզ ստիպում է սպասել 60 տարի: Եթե նրանք չհրաժարվեն Թուրքիայի նկատմամբ իրենց անարդար վերաբերմունքից, հատկապես վիզաների տրամադրման հարցում, ապա կկորցնեն մեզանից ինչ-որ բան սպասելու իրավունքը»,- ընդգծել է Էրդողանը։

Վիլնյուսում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովում Թուրքիան իր պատրաստակամությունը հայտնեց աջակցել Շվեդիային՝ դաշինքին անդամակցելու հարցում, Անկարայի և Եվրամիության միջև բանակցային գործընթացում խոչընդոտների վերացման, մաքսային միության շրջանակներում համագործակցության ընդլայնման և վիզային ռեժիմի ազատականացման դիմաց։

Այդ ժամանակ ԵՄ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց թարմացնել մաքսային միության շրջանակներում հարաբերությունների ճանապարհային քարտեզը։

Այսօրվա դրությամբ, լուծված չեն այսպես կոչված բանակցային գործի 35 կետից 16-ը, կողմերը չեն կարողանում համաձայնության գալ այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին, օրինակ, Կիպրոսի խնդիրն է:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

14 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

14 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

14 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

15 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

15 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

16 hours ago