Լրահոս 24/7

ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա Վրաստանի ՊԱԾ հայտարարության առնչությամբ. Կոբախիձե

ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայության հայտարարության առնչությամբ, ըստ որի ԱՄՆ ՄԶԳ ծրագրին մասնակցող Սերբիայի քաղաքացիները զբաղվել են «Վրաստանում ուժի կիրառմամբ իշխանությունը տապալելու գործընթացներ նախապատրաստելով»: Այդ մասին հայտարարել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:

Խոսքն ԱՄՆ ՄԶԳ ծրագրի շրջանակում մշակույթի ոլորտում աշխատող խմբերի համար անցկացվող դասընթացների մասին է։

Պետական ​​անվտանգության ծառայությունը ներկայացրել է այդ դասընթացի ձայնագրությունը, որտեղ հայտարարվում է, որ հոկտեմբեր-դեկտեմբերին Վրաստանում հեղափոխական սցենար է նախատեսվում, իսկ դասընթացների նպատակն է կապ հաստատել այդ գործընթացները վերահսկող կենտրոնների հետ։

«Այս դասընթացների անվանումը ոչ բռնի գործունեությունն է, բայց խոսքը ուղղակիորեն բռնի մեթոդների մասին է, որոնք կիրառվում են հեղափոխության նպատակով։

Սցենարն անկարգություններն են, հեղափոխությունը, իսկ վերջնական նպատակը, որը մենք բոլորս արդեն գիտենք, երկրորդ ճակատ բացելն է, որին նրանք չհասան 2022 թվականին, երբ Ուկրաինայում պատերազմ սկսվեց»,- ասել է Կոբախիձեն։

«Հատկապես ցավալին այն է, որ այս ամենի հետևում կանգնած է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորումը: Այս հարցում մենք ստիպված կլինենք պարզաբանումներ լսել մեզ բարեկամ պետությունից»,- հավելել է նա։

2014 թվականից «Վրացական երազանքի» կառավարությունն ակտիվ խոսում է հեղաշրջում իրականացնելու՝ ընդդիմության ծրագրերի մասին։ Ալեքսանդր Չիկաիձեն Վրաստանի ՆԳ նախարարությունը ղեկավարելու ժամանակ հայտարարել էր, որ «Միացյալ ազգային շարժումը» Վրաստանում «Եվրամայդանի սցենար» է մշակում։

«Նրանք Ուկրաինայից Եվրամայդանի ակտիվիստներ են բերել և այստեղ ուսումնամարզական ու նախապատրաստական ​​աշխատանքներ են իրականացնում»,- ասել էր Չիկաիձեն։

Թիվ 1

Recent Posts

ՀՀ-ում Գվատեմալայի դեսպանը հյուրընկալվել է խորհրդարանում

Հայաստանը կարևորում է Հարավային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Դրա վառ ապացույցն են վերջին տարիներին…

3 mins ago

Կարևոր շարժառիթ է, որ հրավեր եմ ստացել անձամբ ՌԴ նախագահից․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է BRICS-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը՝ նշելով, որ այն կարևոր է…

10 mins ago

Զինված հարձակում Անկարայում

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան X-ի իր էջում գրել է՝ ահաբեկչական հարձակում է եղել…

14 mins ago

Սիմոնյանը և Մատվիենկոն հեռախոսազրույց են ունեցել

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի…

17 mins ago

Lonely Planet-ը ՀՀ-ն ճանաչել է 2025 թվականի լավագույն 10 զբոսաշրջային ուղղությունների մեջ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրել է. «Աշխարհի առաջատար զբոսաշրջային ԶԼՄ-ներից մեկը՝ Lonely Planet-ը, Հայաստանը…

21 mins ago

Պուտինն ու Փեզեշքիանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը սկսվել է։ Հանդիպման արարողակարգային մասում…

31 mins ago