Հասարակություն

Արցախցի դպրոցականներն ուսումը կարող են շարունակել Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը կազմակերպում է ընդունելություն 7-10 տարեկան արցախցի տղաների և աղջիկների համար: Հայոց մարդասիրական ճեմարանում ուսուցումն անգլերենով է, բացառությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Հայոց պատմություն» և «Հայ Եկեղեցու պատմություն» առարկաների:

Հնդկաստանում պաշտոնապես գրանցված և պետականորեն ճանաչված հայկական դպրոցը Դելիի՝ հնդկական տասնամյա դպրոցական կրթության որակավորման խորհրդի անդամ է և աշակերտներին լավագույնս պատրաստում է 10-րդ դասարանի ավարտական քննություններին: Ճեմարանի կրթական ծրագիրն ու չափորոշիչները համապատասխանեցված են Դելիի կրթական համակարգին:

Հայոց մարդասիրական ճեմարանում ուսումն անվճար է: Դպրոցը հոգում է նաև աշակերտների Հնդկաստան ուղևորության, կեցության, սննդի, հագուստի և բժշկական ծախսերը: Ճեմարան ընդունելության համար ծնողները պետք է իրենց զավակներից պահանջվող փաստաթղթերն անձամբ ներկայացնեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն։

Մարդասիրական ճեմարանի 10-րդ դասարանը «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիները կարող են իրենց ուսումը ևս 2 տարի շարունակել Կալկաթայի Լա Մարտինիեր անգլիական ավագ դպրոցում: Վերոհիշյալ դպրոցում աշակերտների ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի և բժշկական ծախսերն ամբողջապես հոգում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Լա Մարտինիեր դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանները «լավ» կամ «գերազանց» գնահատականներով ավարտած հայ պատանիներին բացառիկ հնարավորություն կընձեռնվի իրենց ցանկությամբ և ընտրությամբ, ինչպես նաև ճեմարանի տեսչության համաձայնությամբ՝ Հնդկաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակելու կրթությունը, ինչպես բակալավրիատում, այնպես և մագիստրատուրայում: Ուսման ողջ ընթացքում հայ ուսանողներին կտրվի կրթաթոշակ, բացի դրանից ուսման, ճեմարանում կեցության, սննդի, հագուստի և բժշկության ծախսերն ամբողջությամբ կհոգա Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը:

Թիվ 1

Recent Posts

Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում ասվում է հետևյալը՝…

40 mins ago

Հաջիևն ու Բայրամովը դեսպանների հետ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել են մուսուլմանական երկրների դեսպանների…

3 hours ago

ԱՄՆ նախագահի հատուկ օգնականը ժամանել է Հայաստան

Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, ազգային անվտանգության…

4 hours ago

Մեկնարկել են Պուտին-Ծինփին բանակցությունները

Կազանում մեկնարկել են Ռուսաստանի և Չինաստանի նախագահների բանակցությունները։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Մոսկվայի և…

4 hours ago

«Հըզբոլլահ»-ը ստանձնել է Նեթանյահուի տան վրա հարձակման պատասխանատվությունը

Լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը ստանձնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան վրա անօդաչու թռչող սարքով հարձակման…

4 hours ago

«Սա ամենագեղեցիկ բանն է, որ կարող էր պատահել մեր սերնդի հետ». Գուրգեն Արսենյան

Հոկտեմբերի 18-ին Մոսկվայում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության օրվան: Իր ելույթում ՌԴ-ում…

4 hours ago