Իրանը պատրաստ է դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահման. այս մասին Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի զինված ուժերի ԳՇ պետ Մոհամմեդ Բաղիրին։
«Իրանը պատրաստ է օգնել հայ–ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Մենք պատրաստ ենք Հայաստանի և Ադրբեջանի սահման դիտորդներ ուղարկել։ Տարածաշրջանից դուրս նոր դերակատարներ ունենալը մեծացնում է բարդությունն ու անկայունությունը ռեգիոնում։ Ինչու է աղմկում գետը»,- ասել է նա։