Հասարակություն

«Չեմ ուզում խոսել ԼՂ գործընկերների մասին․ դուք եք նրանց հարվածի տակ դրել». Նիկոլ Փաշինյան

«Ում, ում, բայց ձեր խմբակցությանը խամաճիկային կառավարություն արտահայտությունը ծանոթ է, որովհետև դուք և կողքի խմբակցությունը երկար տարիներ երկրում ձևավորել եք խամաճիկային կառավարություն, որը ոչ ինքնուրույն շնչել է, ոչ արտաշնչել, ոչ հազացել է, ոչ փռշտացել, հետևաբար, կարծում եմ, գիտեք՝ ինչի մասին եմ խոսում,– հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին և դրանում առկա «խամաճիկային կառավարություն» արտահայտությանը։

Փաշինյանն ասել է, որ չի ուզում խոսել ԼՂ իր գործընկերների վերաբերյալ. «Որովհետև նաև դուք եք նրանց հարվածի տակ դրել, որովհետև ուզում եմ հիշեցնել՝ ոնց էիք երկու խմբակցությունով տոնում, երբ ԼՂ-ում իշխանության փոփոխություն էր տեղի ունենում։ Ասում էիք՝ ձեռքերը խփել է սեղանին ԼՂ ժողովուրդը, վերջապես ազգային կառավարություն է ձևավորվում ԼՂ-ում»,- նշել է նա։

Ըստ Փաշինյանի՝ ընդդիմության պլանն էր, որ Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ, որի արդյունքում ԼՂ հայրենակիցները բռնի տեղահանվելուց հետո Երևան գալու հնարավորություն չէին ունենա. «Կգնային Բոստոն, Փարիզ, Լոս Անջելես՝ ուժեղացնելու ՀՅԴ նոսրացող և զրոյացող շարքերը։ Էդ ա եղել ձեր քաղաքականությունը․ ինչի՞ եք եկել, ստեղ ճառեր ասում։ Դուք երբեք ինքնուրույն քաղաքականություն չեք ունեցել, դուք չեք էլ հասկացել՝ ինչ քաղաքականություն եք վարում, վարել եք մի քաղաքականություն, որ Հայաստանը երբեք անկախ, ինքնուրույն պետություն չլինի»։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, թե դատապարտում է ԼՂ նախկին ղեկավարների ձերբակալությունը։

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

5 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

5 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

5 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

6 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

6 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

6 hours ago