Լրահոս 24/7

Վարչապետը՝ Ալմա Աթայի հռչակագրից և Պրահայի գործընթացից հրաժարվելու հետևանքների մասին

Ալմա Աթայի հռչակագիրը և Պրահայի պայմանավորվածությունը Հայաստանի անկախության, ինքիշխանության և տարածքային ամբողջականության մասին է և ոչ թե հակառակը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը շահարկում է, որ Ալմա Աթայի հռչակագիրը և Պրահայի գործընթացը ծուղակ են, որի մեջ Հայաստանին ներքաշել են:

Փաշինյանը հաստատեց՝ ընդդիմության ներկայացուցիչները երկար ժամանակ է՝ այն խոսույթն են զարգացնում, թե պետք է հրաժարվել Պրահայի պայմանավորվածություններից և Ալմա Աթայի գործընթացից:

«Ես ուղիղ ասում եմ, որ սա նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից, որովհետև Ալմա Աթայի հռչակագիրը և Պրահայի պայմանավորվածությունն արձանագրել են Հայաստանի տարածքային ամբողջականությունն այն բանից հետո, երբ դա տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին:

Բա ինչո՞ւ հարց չեք տալիս՝ դա ի՞նչ ժամանակաշրջան է. դա մի ժամանակաշրջան է, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա, և մեր դաշնակիցներից եղել է զրո արձագանք:

Ընդ որում՝ ես հիշում եմ 2021-ի մայիսի իրադարձությունները, երբ մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները 2021-ի մայիսի համար ասում էին՝ բա Հայաստանի զորքը չի կռվել հլը, ՀԱՊԿ-ից եք աջակցություն ակնկալում, անգամ Հայաստանի զորքը մարտի մեջ չի մտել, դուք ի՛նչ իրավունքով եք ՀԱՊԿ-ին մեղադրում:

Հետո եկավ 2021-ի նոյեմբերը: Ասում էին, որ լուրեր են տարածվում՝ ոնց որ թե ՀՀ-ն այն հոդվածով չի դիմել ՀԱՊԿ-ին: Չե՞ք հիշում այդ ամբողջ խոսակցությունը:

Հետո եկավ 2022 թվականի սեպտեմբերը: Մեր ԶՈՒ-ն իր պարտքը… այսինքն՝ մտավ մարտի մեջ, հետո պարզվեց, չէ՞, զրո ռեակցիա: Մենք հասկացանք, որ այստեղ մեր անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է լեգիտիմ հիմքերին հղում անել՝ Հայաստանի տարածքային ամբողջականության:

Պրահայի մեր նպատակն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի եղել, դա Ադրբեջանի նպատակն է եղել, մեր նպատակը Հայաստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը ճանաչելն է եղել: Ինչի դուք դա չգիտե՞ք, չեք կարող չիմանալ»,- ասաց նա:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

10 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

11 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

12 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

12 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

12 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

13 hours ago